Futures Studio-ն ոչ առևտրային անկախ կազմակերպություն է, որը հետազոտություններ է իրականացնում և քննարկումներ անցկացնում: Մենք հասարակական լայն շրջանակների ներկայացուցիչներին հրավիրում ենք մասնակցելու բաց և փակ բանավեճերի՝ նվիրված գործարարության, քաղաքականության, տնտեսության, մշակույթի, կրթության և առողջապահության ոլորտների օրակարգային հարցերին: Ողջ աշխարհում մեր ունեցած կապերի լայն շրջանակը մեզ հնարավորություն է տալիս ներգրավել ոլորտի լավագույն մասնագետներին և մեր աշխատանքի արդյունքը հասանելի դարձնել առավելագույն լայն լսարանի: Մենք հավատացած ենք, որ տարբեր ոլորտների տաղանդավոր, մտածող մարդկանց փոխգործակցությունը կհանգեցնի առաջընթացի:

Խոսենք ապագայից․ Արիֆ Յունուսով

Արխիվ
Մարտի 18-ին, Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4), «Խոսենք ապագայից» հատուկ շարքի շրջանակներում, տեղի կունենա հարցազրույց պատմաբան և Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հակամարտությունների ուսումնասիրության ամբիոնի վարիչ Արիֆ Յունուսովի հետ: Ինչպես միշտ, մենք կբարձրացնենք և կքննարկենք Հայաստանի, Արցախի և աշխարհի հայերի ապագայի պատկերին վերաբերող հարցեր: Շարքը վարում է լրագրող Մարկ Գրիգորյանը:

Խոսենք ապագայից․ Ռուբեն Վարդանյան

Արխիվ
Մարտի 11-ին, Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4), «Խոսենք ապագայից» հատուկ շարքի շրջանակներում, տեղի կունենա ձեռներեց և բարերար, Futures Studio-ի հիմնադիր գործընկեր, «Ճամփաբաժանին» ձեռագրի համահեղինակ Ռուբեն Վարդանյանի հետ:

Խորհուրդներ UWC Դիլիջանի շրջանավարտներից համալսարանի և մասնագիտության ընտրության վերաբերյալ

Արխիվ
UWC Դիլիջանը հրավիրում է մասնակցել համալսարանի և մասնագիտության ընտրությանը նվիրված վեբինարին, որը կվարեն UWC Դիլիջանի շրջանավարտները: Վեբինարը տեղի կունենա մարտի 10-ին, Երևանի ժամանակով 17:00: Աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող UWC Դիլիջանի մի խումբ շրջանավարտներ կպատմեն ավարտելուց հետո իրենց քայլերի և համալսարանական կյանքի մասին:
Միացեք մեզ

Միացեք մեզ

Քննարկումների հարթակում անցկացվում են արդի հարցերին նվիրված բանավեճեր, որոնց տարբեր ձևաչափերով մասնակցում են բազմաթիվ ոլորտների փորձագետներ: Հիմնական թեմաներից մեկը Հայաստանի և հայկական աշխարհի ապագան է:

Վերլուծական թիմը մեր հարթակում հոդվածների տեսքով ներկայացնում է առավել հետաքրքիր և տեղեկատվական բնույթի վերլուծական նյութեր: Մեր հետազոտական հետաքրքրությունների առանցքում է Հայաստանի կայուն զարգացումը:

ԴԱՌՆԱԼ ՆՎԻՐԱՏՈւ

Ձեր ներդրումը թույլ կտա Futures Studio նախագծին կյանքի կոչել հայ ազգի զարգացման ձգտումները։ Դուք կարող եք նպաստել Futures Studio-ի աշխատանքին, որը ոչ առևտրային անկախ կազմակերպություն է՝ փոխանցում կատարելով Հայաստանում գտնվող հիմնադրամի բանկային հաշվին, որը ստեղծվել է Քննարկումների հարթակին և մեր Հետազոտություններին աջակցելու համար:

ԴԱՌՆԱԼ ՆՎԻՐԱՏՈւ